Ներքին 2 տարի առաջ - 08:40 10-06-2024

Քաղաքացիները Բագրատ Սրբազանի հետ գիշերել են Բաղրամյան պողոտայում

Քաղաքացիները Բագրատ Սրբազանի հետ գիշերել են Բաղրամյան պողոտայում։ Նրանք վրաններ են տեղադրել, խարույկ վառել։




Վաղ առավոտյան էլ ցուցարարներն իրականացրել են մաքրման աշխատանքներ։

Հիշեցնենք, որ գիշերը լարված իրավիճակ էր ստեղծվել Բաղրամյան, Դեմիրճյան և Պռոշյան փողոցներում։ Ոստիկանական մեծաթիվ ուժեր էին կուտակվել՝ խոչընդոտելով երթի բնականոն ընթացքը։ Ոստիկանները նույնիսկ ԱԺ պատգամավորների համար չէին բացում ճանապարհը, որպեսզի գնան իրենց աշխատասենյակ։