Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:12 03-06-2024

Եթե առաջ 3 հոգով էին ծեծում, հիմա՝ 40, դա բարեփոխո՞ւմ է․ Բագրատ Սրբազան

Ես քննչական կոմիտեի նախագահին ընդամենը մեկ անգամ եմ հանդիպել Արցախում, բարեւել ենք, ողջագուրվել ենք: Այս մասին, այսօր Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:

«Դա 2020-ի հոկտեմբերի 18-19-ին էր, պատերազմի ժամանակ: Մենք հիմա ուղղակի գնալու ենք Քննչական կոմիտե, որոշակի պահանջներ ունենք ներկայացնելու, որոնք իրենց գործառույթների մեջ են»,-ասաց նա:

Հարցին՝ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին գործոն համարո՞ւմ է, Սրբազանը պատասխանեց. «Մեր երկրում խորքում ոչ մեկն էլ գործոն չէ: Դուք ինձնից լավ գիտեք, այս ամենը մեկ մարդու քմահաճույքից է կախված, բայց ես հավատում եմ նաեւ ուրոշակի իմաստով մարդիկ, որոնք պաշտոնների գլուխ են, իրենք կարող են ինչ-որ ընթացքում բեկել իավիճակն իրենց անաչառության կամ արդարության սկզբունքով: Հնարավոր է դա անել, ամեն մարդ չէ, որ կարող է ենթարկվել ապօրինի քմահաճույքներին ու հրամաններին»:

Անդրադառնալով ոստիկանության գործողություններին Բագրատ Սրբազանն ասաց. «Ինչպես կարող է ԱՄՆ դեսպանը խոսել ոստիկանական բարեփոխումների մասին, հսկայական գումարներ տալ այդ բարեփոխումների համար եւ այդ նույն այդ ոստիկանությունից 40 հոգով ծեծել մի հոգու:

Կամ ԱԳՆ-ի դիմեց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հովհաննիսյանին ներս են քաշում, ու 10 հոգով գլխին հարվածելով տանում: Բա դա ռեֆո՞րմ է, բա դա երեսպաշտություն չէ՞: Եթե առաջ 3 հոգով էին ծեծում, հիմա 40 հոգով են ծեծում, դա բարեփոխո՞ւմ է»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին