Սպորտ 2 տարի առաջ - 21:35 27-05-2024

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը սկսել է մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝

Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Անդրանիկ Հակոբյան - «Վալենսիա Մ-19» (Իսպանիա)
Դավիդ Դավիդյան - «Փյունիկ»
Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Սոլոմոն Ուդո - «Փյունիկ»
Գևորգ Տարախչյան - «Ուրարտու»
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Արթուր Միրանյան – «Նոա»


Էդուարդ Սպերցյանը, Էդգար Սևիկյանը և Նաիր Թիկնիզյանը թիմին կմիանան այսօր՝ ավելի ուշ: Վարազդատ Հարոյանը հավաքականի ճամբար կժամանի վաղը՝ մայիսի 28-ին: Տիգրան Ավանեսյանը Երևան կժամանի հունիսի 3-ին, քանի որ հունիսի 2-ին կկայանա Ռուսաստանի գավաթի խաղարկության սուպերեզրափակիչ «Բալթիկա»-«Զենիթ» հանդիպումը: Այսօր երեկոյան հավաքականը կանցկացնի առաջին մարզումը:

Հունիսի 4-ին Հայաստանի հավաքականը Լյուբլյանայում ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի ընտրանու hետ, իսկ հունիսի 7-ին Երևանում, կրկին ընկերական խաղի շրջանակում, ուժերը կչափի Ղազախստանի հավաքականի հետ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ