Ներքին 2 տարի առաջ - 14:17 24-05-2024

Արծվիկ Մինասյանի որդու տունը հրդեհվել է

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի որդու տունը հրդեհվել է։ Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է Արծվիկ Մինասյանը։

Նա նշել է, որ բնակարանը լուրջ վնասներ է կրել, գրեթե ամբողջությամբ ավերված է։ Հրդեհից, բարեբախտաբար, տուժածներ չկան։