Ներքին 2 տարի առաջ - 22:45 21-05-2024

Հեղեղատար ցանցի սպասարկման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է․ քաղաքապետարան

Երևան քաղաքի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման ու շահագործման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից․

«Առատ տեղումներով պայմանավորված մայրաքաղաքի մի շարք փողոցներում, տրանսպորտային հանգույցներում և թունելներում անձրևաջրերի կուտակումներ են արձանագրվում:

Մակերևութային ջրերի կուտակումներից խուսափելու նպատակով շարունակվում են հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները»։

Ավելին՝ տեսանյութում։