Մամուլ 2 տարի առաջ - 08:45 10-05-2024

Սպառնալիքները դեր չխաղացին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանի կամակատար ուժային կառույցները, իրար հերթ չտալով, հաղորդագրություններ էին տարածում՝ փորձելով վախի մթնոլորտ ստեղծել՝ կասեցնել Բագրատ սրբազանի առաջնորդությամբ Երեւան շարժվող երթը։ Լույսը չբացված՝ Արմեն Աբազյանի ԱԱԾ-ն եւ Փաշինյանի համերկրացի Վահե Ղազարյանի ՆԳՆ-ն հայտարարություններ տարածեցին՝ հավաքի մասնակիցներին հորդորելով պահպանել հասարակական կարգը։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին իրավապահները հորդորում էին՝ պահպանել օրինականությունը եւ չոտնձգել իրավակարգի դեմ։

Կեսօրից հետո էլ Արգիշտի Քյարամյանի Քննչական կոմիտեն մտավ «խաղի մեջ»` հայտնելով, թե բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից «ապօրինի զենք ձեռք բերելու եւ պահելու կասկածանքով» սկզբում 2, հետո էլ, թե 16 անձ է ձերբակալվել, հիմքը Տիկ-Տոկում հայտնված ինչ-որ տեսանյութ է: Պարզ է, որ ուժային կառույցների՝ Փաշինյանի կամակատար ղեկավարները փորձում են տպավորություն ստեղծել, թե շարժման մասնակիցները հանցագործներ են, սպասվում է հանցագործություն պետական կարգի դեմ, իսկ իրենք հասարակական ու սահմանադրական կարգն են պահպանում: Կարծես 2018-ը չի եղել, եւ Նիկոլ Փաշինյանը փողոցով չի եկել իշխանության` այդ սահմանադրական կարգը տապալելով: Ո

ղջ պետական ապարատը, իշխանական քարոզչամեքենան էլ օրեր շարունակ լծված էին շարժումը վարկաբեկելու, կասեցնելու գործին, սակայն երեկոյան պարզ էր արդեն, որ դա արդյունք չի տվել` ժամը 16:00-ին Հանրապետության հարապարակը լեփ-լեցուն էր, եւ դա խոսում էր Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ հանրության իրական վերաբերմունքի մասին: Հրապարակը հիշեցնում էր 6 տարի առաջ նույն օրերի հրապարակը, որտեղ մարդիկ Սերժ էին մերժում` Նիկոլին փառաբանում, իսկ 6 տարի անց Նիկոլ են հայհոյում։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև
15:33 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել է

Ձեզ գուցե հետաքրքրի