Միտք Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 15:15 06-05-2024

Փաշինյանական քարոզչամեքենայի աշխատանքը նույնական և ձեռնտու է Բաքվին

Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը ծավալվում և թափ է ստանում։ Ըստ այդմ, ահագնանում են որպես երթին հակառակորդ դիրքավորված քարոզչական ուժերը։

Դրանք պատկանում են 2 հիմնական ճամբարի․ մեկը՝ Նիկոլ Փաշինյանին ենթարկվող ուժերն են, մյուսը՝ Իլհամ Ալիևին ենթարկվող ուժերը։ Նրանք հավասար թշնամանք են տարածում թե՛ երթի, թե՛ այն առաջնորդողների նկատմամբ։

Թշնամանք արտահայտող խոսույթը նույնական է, և տպավորություն է ռաջանում, որ այն մշակվել է մի կենտրոնում ու բաշխվել ենթակա ճյուղերի միջև։ Պետք է ենթադրել, որ այդ կենտրոնը ՀՀ-ում չի գտնվում՝ հաշվի առնելով հայաստանյան իշխանության փաստացի հպատակությունը Բաքվի բռնապետին։

Կարո՞ղ է արդյոք մեդիաահաբեկչությունը, որ տեղի է ունենում այս օրերին, փոխել «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման ընթացքը, կամ մարել այն։ Կարող է, եթե մեդիային գումարվի ադրբեջանական զինված ուժերի «աջակցությունը», քանի որ «սահմանազատման» գործընթաց սկսած Փաշինյանը պաշտոնանկ արվելով՝ կիսատ է թողնելու այն, ինչ ստանձնել է՝ Հայկական ԽՍՀ տարածքում գտնվող հողերի նվիրաբերումը թշնամուն։

Օգնությունը, որ կարող է մատուցել թշնամին իր հայ գործակցին՝ հնարավոր է, որ լինի սահմանային իրավիճակի լարվածություն հրահրելով։ Սակայն այդ դեպքում երաշխավորություն չկա, որ հայ հասարակությունը կշարունակի պատերազմից սարսափահար մնալու իր «պրակտիկան»․ ի վերջո, պահ է գալիս, երբ հոգեբանական խորը ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է լինում անգամ մի փոքր միջադեպ, որի արդյունքում սկսվում է հանրային համախմբում և վերելք։ Հետևաբար, կարող են հաշվի առնվել պատերազմական վիճակ սադրելու այս ռիսկերը և որոշել հրաժարվել այդ տարբերակից։

Վերադառնալով մեդիատեռորին փաստենք, որ ամեն դեպքում այն տեղի է ունենում հակահայաստանյան շահեր սպասարկող շրջանակների համակարգմամբ։ Համոզված ենք, որ շարժման առաջիկա՝ ակնկալվող խոշորացման հետ զուգահեռ կմեծանա նաև լրատվադաշտով սփռվող ապատեղեկատվության ծավալը։
Ի վերջո, տեղեկատվական օղակը ցանկացած իշխանական համակարգի անբաժանելի մասն է, և վարկաբեկելու գործառույթը, որպես կանոն, դրվում է առաջին հերթին քարոզչամեքենայի վրա, ուստի այն կատարում է ուղղակի իր պարտականությունը, եթե այսպես ասենք՝ նա էլ այդպես է հացի խնդիր լուծում։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին