Ներքին 2 տարի առաջ - 13:38 02-05-2024

Ոստիկանությունը ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ մայիսի 2-ին, Կառավարության հերթական նիստում քննարկվեց Ոստիկանության գվարդիայի մասին օրենքի և հարակից օրենքների փաթեթեին հավանության տալու հարցը։

Նախագիծը ներկայացնող ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշեց, որ առաջին հերթին սահմանվում է Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը։ Այն լինելու զուտ ոստիկանական ստորաբաժանում։ Որոշակիացվել են ոստիկանության գվարդիայի առջև դրված խնդիրները՝ հասարակական կարգի անվտանգության ապահովում, պետական պահպանության ենթակա օբյեկտների պահպանություն, հատուկ բեռների տեղափոխման ապահովում, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման աձջակցություն, քրեական վարույթ իրականացնող մարմիններին օժանդակում, ռազմական և արտակարգ ռեժիմների իրականացման շրջանակներում որոշակի օժանդակություն։

Փոխնախարարը նշեց նաև, որ ոստիկանության գվարդիայի հրամանատարը նշանակելու է ՆԳ նախարարի կողմից։

Նախագծով առաջարկվում է, որ օրենքն ուժի մեջ մտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ին, և սահմանվի անցումային ժամանակահատված՝ շուրջ 6 ամիս: Իսկ մինչև 2025 թվականի հունվարի 10-ը նախատեսված է Ոստիկանության գվարդիայի հրամանատարի նշանակում, որից հետո երկամսյա ժամկետում՝ կառույցի ամբողջական ձևավորում:

Անդրադառնալով նախագծին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախագիծը ոստիկանական բարեփոխումների հերթական, շատ կարևոր փաթեթն է։

«Ոստիկանությունը ուժային կառույց է։ Նշանակում է՝ ոստիկանությունը ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա։ Եթե չունենա այդ իրավունքը, ոստիկանությունը ընդհանրապես, որպես ծառայություն՝ կդառնա անիմաստ։ Այլ բան, որ պետք է ունենանք շատ հստակ ստանդարտներ։ Պետք է ոստիկանի ծառայության ստանդարտը ուսուցանենք իրեն, որպեսզի ինքը չիմացության բերումով այդ սահմանագիծը չանցնի, վնասելով և՛ քաղաքացու շահերը, և՛ իր շահերը, որովհետև դրանից հետո պետք է առաջ գա պատասխանատվություն»,- ասաց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին