Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 16:15 01-05-2024

Աշխատանք կա, աշխատող՝ ոչ. հարցում

Գործազրկությունը Հայաստանում 24 տոկոս է կազմում։ Փորձագետներն այս թիվը կեղծ են համարում։ Զբաղվածության կենտրոններն օպտիմալացվել են։ Գործազուրկների մի մասը չի վստահում Միասնական սոցիալական ծառայությանը, չի դիմում այս մարմնին աշխատանք գտնելու հարցով։ Չկա աշխատանքի բորսա։ Աշխատանքի տոնավաճառներ կազմակերպվում են տարին մեկ-երկու անգամ, սակայն շոշափելի արդյունքներ չեն արձանագրվում։

Զբաղվածության խնդիրը հանրային ուշադրության կենտրոնում է հայտնվում հատկապես Մայիսի 1-ին, որն ազգային օրացույցում և աշխարհի մի շարք երկրներում նշվում է որպես Աշխատանքի օր:

Oragir.News-ը հարց է ուղել քաղաքացիներին՝ «Հայաստանում աշխատանք գտնելը հե՞շտ է»։

Հարցվածների մեծ մասի կարծիքով աշխատանք գտնելը հեշտ է։ «Հենց հիմա ինձ մոտ լիքը աշխատանք կա։ Աշատողն աշխատում է, չաշխատողն իրենց տանը քնած է»,- վստահ ասաց մի քաղաքացի։ «Թափած է աշխատանքը, աշխատող չկա։ Տիկտոկով են փող աշխատում»,- նշեց տարեց մի անցորդ։

Եղան նաև հակառակ կարծիք արտահայտողներ։ «Չկա աշխատանք, Ղարաբաղից եկածների համար «սավսեմ» չկա»,- անհանգիստ նշեց մի քաղաքացի։ «Լավ աշխատավարձով, երևի թե՝ ոչ»,- ժպտալով ասաց երիտասարդ մի աղջիկ։

Նկատենք նաև, որ ըստ վիճակագրության՝ ՀՀ-ում աշխատողների զգալի մասը նվազագույն կամ ցածր աշխատավարձ է ստանում, չի կարողանում բավարարել որոշ կենսական պահանջներ։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է մայիսմեկյան ուղերձում նշում, որ աշխատողների մի մասն աղքատ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
12:59 Ընդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց՝ կարող է գնանք արտահերթ ընտրությունների. Փաշինյան