Արտաքին 2 տարի առաջ - 15:22 30-04-2024

Նախագահ Զուրաբիշվիլին երկրի դավաճան է. Վրաստանի վարչապետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի դավաճան է, որն ուղղակիորեն դավաճանում է Վրաստանի ազգային շահերը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Այս մասին գրում է sputnik-georgia.ru կայքը:

«Ամենատխուրն այն է, որ այն անձը, որը դեռ օրինականորեն կոչվում է Վրաստանի նախագահ, պարզապես այս երկրի դավաճան է՝ բառիս բուն իմաստով, նա ուղղակիորեն դավաճանում է Վրաստանի ազգային շահերին, ինչը, ցավոք, արտասովոր երևույթ չէ»,- ասել է Կոբախիձեն։

Վրաստանի կառավարության ղեկավարն անձամբ ներողություն է խնդրել այն բանի համար, որ Զուրաբիշվիլին երկրի նախագահն է։

«Ուղղակի ցավալի է, որ այսօր այդ մարդուն անվանում են Վրաստանի նախագահ, ինչի համար ես ցանկանում եմ անձամբ ներողություն խնդրել վրաց հասարակությունից՝ ելնելով այն փաստից, որ ես անձամբ շատ լուրջ ներդրում եմ ունեցել նրա նախագահ դառնալու գործում»,- նշել է Կոբախիձեն։

Ապրիլի 18-ին Զուրաբիշվիլին հույս է հայտնել, որ այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին օրինագծի» դեմ երկրում ընթացող հանրահավաքները կշարունակվեն և կդառնան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ռազմավարության մաս։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը