Մամուլ 2 տարի առաջ - 08:52 13-04-2024

Արևմո՞ւտքն էլ այլևս չի կարողանում աչքերը փակել խայտառակ դրսևորումների վրա. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ իշխանությունները շարունակում են գլուխ գովել, թե իբր «աննախադեպ ժողովրդավարություն» են բերել, նույնիսկ միջազգային կառույցնեն են հակառակի մասին պնդում: Ի մասնավորի, հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպության զեկույցում նշվում է, որ ժողովրդավարական կառավարման վարկանիշում Հայաստանը անկում է գրանցել՝ 2,50-ից հասնելով 2,25-ի:

Արդյունքում Հայաստանի ժողովրդավարության միավորը 3,11-ից իջել է 3,07-ի: Զեկույցում նշվում են մի շարք պատճառներ, ի մասնավորի՝ կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու բազմամյա միտումը, իշխող կուսակցության ֆինանսների թափանցիկության բացակայությունը, ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի լայնածավալ չարաշահման դեպքերը հօգուտ իշխող կուսակցության, նախնական կալանքը որպես պատժամիջոց կիրառելու շարունակական պրակտիկան, պետական գնումների մրցույթներում իշխող ուժի հետ փոխկապակցված ընկերությունների հաղթանակի պրակտիկան, կառավարության ու իշխող կուսակցության պատգամավորների կողմից տեղեկատվության ու խոսքի ազատության վերաբերյալ մի շարք հետադիմական օրենսդրական նախաձեռնությունները, ԲԴԽ-ի, մեղմ ասած, վիճահարույց որոշումները (կարգապահական միջոցներ են ձեռնարկվում այն դատավորների նկատմամբ, որոնք վիճարկում են Բարձրագույն դատական խորհրդի անկախությունը, կամ փոխկապակցված են նախկին ռեժիմի հետ, մինչդեռ կասկածելի անցյալ ունեցող, բայց իշխանության հետ համերաշխ դատավորներն առաջխաղացում են ստանում) և այլն:

Ուշագրավ է, որ նման եզրակացություն է տվել արևմտյան իրավապաշտպան կազմակերպությունը: Կան տեսակետներ, որ վիճակն այնքան վատ է, որ նույնիսկ Արևմուտքն այլևս չի կարողանում աչքերը փակել իր հովանավորյալ ռեժիմի կողմից արվող խայտառակությունների առջև: Սակայն, մյուս կողմից, չի բացառվում, որ նույն Արևմուտքը ևս սկսել է «ձեռքերը լվանալ» Նիկոլ Փաշինյանից: Ի դեպ, կան մեզանից ոչ հեռու գտնվող երկրների օրինակներ, երբ գործող ղեկավարի հեռացումից ընդամենը 1-2 ամիս առաջ նույնատիպ եզրակացություն է տվել Freedom House-ը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև