Մամուլ 2 տարի առաջ - 08:17 06-04-2024

ՔՊ-ում հույսը վերջինն է մեռնում․ Հրապարակ


Հրապարակ օրաթերթը գրում է․

Բրյուսելյան հանդիպման արդյունքներից ՔՊ-ականները երեկ շոկի մեջ էին։ Նրանք միլիարդավոր դոլարների սպասելիքներ ունեին, բայց ընդամենը 350 մլն եվրոյի աջակցություն խոստացան, այն էլ՝ առաջիկա 4 տարում՝ գրանտների տեսքով։ ՔՊ-ականները «մանթրաժ» էին, որ Արեւմուտքը չգնահատեց իրենց նվիրումը եւ այն, որ տեւական ամիսներ իրենք 24/7 ռեժիմով քննադատում են Ռուսաստանին եւ Հայաստանի բոլոր մեղքերը բարդում ռազմավարական դաշնակցի վրա՝ 44-օրյա պատերազմից սկսած, վերջացրած Արցախի կորստով, եւ պատրաստ են, անտեսելով բոլոր վտանգները, դուրս գալ ՀԱՊԿ-ից ու նետվել Եվրոպայի գիրկը:

ՔՊ-ական աղբյուրը մեզ պատմեց, որ իշխանական շրջանակներում միմյանց երեկ մխիթարում էին, թե գուցե Փաշինյանը ստվերային պայմանավորվածություններ է ձեռք բերել, ինչի մասին հրապարակային չեն ասում, դիցուք՝ մատակարարումներ բանակին: Եվ իրենք հույսը սրտներում սպասում են Փաշինյանին, որ հետ գա, հանդիպի իրենց եւ մանրամասներ պատմի` փարատելով իրենց հիասթափությունը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին