Ներքին 2 տարի առաջ - 12:25 02-04-2024

SAS-ի աշխատակիցները փորձել են «էշի տեղ» դնել քաղաքացուն, ապա՝ զանգել, ներողություն են խնդրել

Քաղաքացիներից մեկը ֆեյսբուքյան իր էջի գրառմամբ ահազանգում է, որ Երևանի SAS Supermarkets-ի Ամիրյանի մասնաճյուղում հաճախորդի իրավունքները ոտնահարող դեպք է տեղի ունեցել:

Հաճախորդի խոսքով՝ գնումներ կատարելիս նկատել է հայտնի կոնֆետի շահող տարբերակներ ու որոշել է 2 հատ վերցնել, սակայն դրամարկղի մոտ աշխատակիցները վերցրել ու տարել են թղթերը.

«Ինձ թվաց, որ տանում են համարագրելու կամ ինչ-որ ուրիշ պատճառով: Վերջում ասում են՝ հաջողություն, ձեզ լավ օր»:

Օգտատիրոջ պնդմամբ՝ աշխատակիցները փորձել են վստահեցնել, որ այդ թղթերը չեն վաճառվում և մնում են աշխատակիցների մոտ:

«Ի վերջո, հետ բերեցին թղթերը, արագ դրեցի շոպերիս մեջ ու դուրս եկա շտապ: Մոռացա ասեմ, որ աշխատակիցը բավականին վատ էր խոսում հետս ու շատ «նագլի»: Եկա օֆիս ու տեսա, որ շահելու հատվածը ջնջված են տվել:

Զանգեցի.խոստացան Ամիրյանից հետ զանգել, դեռ զանգում են բնականաբար»:

Oragir.News-ի հետ զրույցում օգտատերը նշեց՝ հատուկ նախասիրություններ չունի սուպերմարկետների հարցում. գնում է այնտեղ, որը աշխատավայրին մոտ է.

«Հարցը ոչ թե այդ թուղթն է շահումով, այլ որ հաճախորդին հիմարի տեղ են դնում։ Եթե աշխատակիցն ուներ այդ թղթի կարիքը, կարող էր անձամբ ինձ դիմել: Խնդիրը հաճախորդի իրավունքները ոտնահարելն է, վատ վերաբերմունքը հիմարեցնելը»:

Մեզ հետ զրույցից րոպեներ անց քաղաքացու հետ կապվել է համապատասխան մասնաճյուղի մենեջերը և հայտնել, որ Ամիրյանի մասնաճյուղում նման կոնֆետներ չեն վաճառվում:

«Վիճակն էլ ավելի են վատացնում իրենց համար։ Եթե ներողություն խնդրեր, գուցե, հարցը փակվեր։

Էսքանը մեր սպասարկման ոլորտի մասին»,- ասված է գրառման մեջ:

Ավելի ուշ քաղաքացին մեզ հայտնեց, որ շփոթել է մասնաճյուղերը՝ Թումանյանի փոխարեն գրելով Ամիրյան: Իր հետ կապվել է համապատասխան մասնաճյուղի մենեջերը, ասել, որ ստուգումներ են իրականացնում.

«Առավոտյան էլ զանգել, ներողություն են խնդրել պատճառված անհանգստության համար: Ասացին նաև, որ շատ վատ են զգում ստեղծված իրավիճակից, ներողություն են խնդրում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար