Ներքին 2 տարի առաջ - 14:31 28-03-2024

Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը

«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ը 2024 թ. մարտի 31-ին` ժամը 14։00-ից 17:00, Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցու բակում կիրականացնի 3-րդ «Զատկական փառատոն»-ը։ Փառատոնի շրջանակում երեխաները և պատանիները կցուցադրեն իրենց ձեռքի աշխատանքները և հանդես կգան երաժշտական կատարումներով։

Այս ընտանեկան տոնին հանրությունը հնարավորություն կունենա մասնակցելու համաժողովրդական տոնախմբությանը, այդ թվում՝ միանալու վարպետության դասերին և պատրաստելու օրվա խորհրդանիշ ձեռքի աշխատանքներ։ Փառատոնի խորհրդանիշ գույնը կարմիրն է, և ցանկալի է՝ մասնակիցներն այդ օրը կրեն խորհրդանշող կարմիր հագուստ կամ որևէ դետալ:

«Զատկական փառատոն»-ը ներառական միջոցառում է, որի նպատակն է ստեղծել մշակութային հարթակ՝ երեխաների, պատանիների ինքնադրսևորման և ինտեգրման համար:

Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ:

«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրամադրում է անվճար գեղարվեստական կրթություն:

Զատկական փառատոնը կարևոր մշակութային իրադարձություն է, որը հնարավորություն է տալիս երեխաներին բացահայտելու իրենց կարողությունները, գտնել նոր ընկերներ և նպաստել ազգային, համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու ձևավորմանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար