Ներքին 2 տարի առաջ - 20:00 26-03-2024

Իշխանությունը շարունակում է իր` քաղաքական բռնաճնշումների և խոսքի ազատության սահմանափակման քաղաքականությունը

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանդիպել եմ քաղբանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի, իսկ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում` Մամիկոն Ասլանյանի և Նարեկ Մալյանի հետ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Բոլոր կարգի սահմաններ անցած իշխանությունը շարունակում է իր` քաղաքական բռնաճնշումների և խոսքի ազատության սահմանափակման քաղաքականությունը, իսկ ՀՀ-ում ներկայացված և ավանդաբար մարդու իրավունքներից և ժողովրդավարությունից խոսող տարբեր դիվանագիտական առաքելություններ շարունակում են անտեղյակ ձևանալ:

Հիշեցնեմ, որ 9 ամսից ավելի անազատության մեջ է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իսկ նրա և մյուս տղաների գործով դատական նիստերը վաղուց խեղկատակության են վերածվել»,- նշել է պատգամավորը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար