Ներքին 2 տարի առաջ - 14:40 14-03-2024

Միասնական ճակատով՝ ի վնաս Արցախի

Արցախի նախկին և ներկա իշխանությունների 8 ներկայացուցիչ այսօր ապօրինի պահվում է Ադրբեջանում։
Հայաստանի ղեկավարները ձկան պես համր են այս հարցում։ Իրենց ամենօրյա խոսույթում, ճեպազրույցներում, հանրային և այլ միջոցառումներում նրանք անգամ չեն անդրադառնում օկուպացված Արցախի գերեվարված ղեկավարներին։ Իրենց համար այդ թեման առմիշտ փակ է։

Փոխարենը, որոշ ԶԼՄ-ներ զբաղվում են վաղուց անցած-գնացած «դարմանը քամուն տալու» գործով, ինչպես, օրինակ, պարբերականներից մեկը երեկ «վերհանեց» Արցախի նախագահի ծնողներին պատկանող տան իրացման պատմությունը։

Զարմանալի զուգադիպությամբ Արցախի իշխանությունները հայտնվում են լրատվամիջոցներից որոշների թիրախում այն ժամանակ, երբ ինչ-որ ակտիվություն են դրսևորում։ Օրինակ, վերջերս տեղեկացանք, որ Արցախի խորհրդարանն ընդունել է կուտակային կենսաթոշակները նախատեսված ժամկետից շուտ ստանալու իմաստով օրենքի փոփոխություն, իսկ Արցախի գործադիրն ընդունել էր օրենքի կիրարկումն ապահովող կարգ։ Եվ ի՞նչ․ հաջորդ օրը ԶԼՄ-ներից մեկն առավոտ-առավոտ «աչքալուսանք» տվեց՝ Հայաստանի կառավարությունը դեմ է արցախցիների դառը դատած այդ գումարները վճարելուն, քանի որ Արցախի ղեկավարներն իրենց «խելոք չեն պահում»։

Դրանից հետո էլ հրապարակվեց Սամվել Շահրամանյանի ընտանիքին վերաբերող այդ տեքստը, որը վաղուց դադարել է նորություն լինելուց։

Կարող էր, չէ՞, լրատվադաշտը մի քիչ զսպել «դիտումների» և «լայքերի» իր մոլուցքը և փորձել որևէ կերպ օգնել ցանուցիր եղած, հուսալքված արցախցիներին, հույսի ինչ-որ նշույլ սերմանել, գոնե հանդես գալ արժանահավատ տեղեկատվությամբ։

Կարող էր, բայց չի անում, որովհետև, ինչպես Պարույր Սևակի հանրահայտ ստեղծագործությամբ է ասվում՝ «ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, հարազատ մորից ու որդուց ավել, աշխարհում նա իր աշխարհն է սիրում»․․․

Եվ ինչպես վերևում նշեցի՝ այս կապակցությամբ ՀՀ իշխանությունները և նրանց կողմից վերահսկվող լրատվադաշտը զարմանալի ներդաշնակությամբ են գործում՝ բայց միայն ի վնաս, միայն՝ քայքայելու և անգամ տարրական հավատը ոչնչացնելու միասնական ճակատով․․․․

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից