Հարցում Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:30 06-03-2024

Փաշինյանը 2 աթոռի արանքում նստող քաղաքական գործիչ է․ հարցում

Նիկոլ Փաշինյանի վարած ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունն անկանխատեսելի է. Փաշինյանը մի կողմից կատարում է Թուրքիայի բոլոր նախապայմանները, որպեսզի այդ երկրի և Հայաստանի հարաբերությունները կարգավորվեն, իսկ մյուս կողմից հայտարարում է հակաթուրքական երկրների՝ Ֆրանսիայի, Հունաստանի և Հնադկաստանի առանցքներին միանալու մասին։

Նման քաղաքականույթունը տարակարծություններ է առաջացնում ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային գործընկերների շրջանում, և վերջիններս Նիկոլ Փաշինյանի հետ լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելուց ձեռնպահ են մնում, քանի որ Փաշինյանը տարբեր պատրվակներով կարող է հրաժարվել դրանց կատարումից։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքի փողոցներով՝ անցորդներից հետաքրքրվելով, թե ինչու է մի կողմից Փաշինյանն անում Թուրքիայի բոլոր պահանջները, մյուս կողմից էլ փորձում միանալ հակաթուրքական առանցքին։

Հարցվածներից մեկն ասաց, որ չի հասկանում, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է անում․ «Մենք իր խաղերից բան չենք հասկանում»։

Մի կին էլ մեր հարցին այսպես պատասխանեց․ «Ես իրեն միշտ պատկերացրել եմ 2 աթոռի արանքում նստող քաղաքական գործիչ, չնայած իրեն գործիչ չի էլ կարելի ասել։ Հիմա մենք ինչ վիճակում ենք, գիտակից մասսան է տուժվում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները