Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 07:03 05-03-2024

Քաղաքական դաշտում «ստորջրյա» պրոցեսներ են ընթանում՝ «երրորդ ուժի» ձևավորման առումով. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Հայաստանում նոր ազգային իշխանություն ձևավորելու պահն ու անհրաժեշտությունը վաղուց է հասունացել, և այդ հարցի շուրջ հասարակության մեծամասնության մոտ կոնսենսուս է ձևավորվել, արդեն կասկած չի հարուցում. դա են ապացուցում թե՛ տարբեր կենտրոնների կողմից հրապարակվող հարցումներն ու հետազոտությունները, թե՛ օդում թևածող հանրային տրամադրությունները։ Տարբեր հարցումները ցույց են տալիս, որ ավելի քան 60 տոկոսը երկիրը առաջնորդող նոր քաղաքական ուժ է ցանկանում տեսնել։

«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում ներքաղաքական դաշտում ուշագրավ «ստորջրյա» պրոցեսներ են ընթանում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ գրեթե ամենօրյա ռեժիմով զանազան հարթակներում հանդիպումներ են ընթանում տարբեր քաղաքական ուժերի ու գործիչների միջև, որոնք առայժմ չեն գաղտնազերծվում:

Այդ հանդիպումների հիմնական թեման երկիրը վերջնական կործանման տանող իշխանություններից օր առաջ ազատվելու նպատակով ռեսուրսների համախմբման, միավորման անհրաժեշտությունն է, այսպես ասած, «երրորդ ուժի» ստեղծման ճանապարհով:

Մենք ունենք տեղեկություններ, որ ցանկություն կա համախմբել ազգային արժեքներ կրող, ինչպես մեր զրուցակիցներից մեկը նշեց, «ո՛չ ռուսամետ, ո՛չ արևմտամետ» անձանց և ուժերի: Ըստ էության` փորձ է արվելու «Ղարաբաղ» կոմիտեի նմանությամբ շարժում ձևավորել, որտեղ լիդերներին, այսպես ասած, «օծեց» հրապարակը, ասել է թե՝ ժողովուրդը։ Ընդ որում, շրջանառվում են բավական հետաքրքիր, որոշ առումներով՝ նաև անակնկալ անուններ՝ որպես նշյալ համախմբման լիդերների թեկնածուներ:

Առայժմ հնարավորինս զերծ են մնում այդ անունները հրապարակայնացնելուց, սակայն, մեր տեղեկություններով, մոտ ապագայում արդեն իսկ կլինեն «խաղաքարտերը բացող» մի քանի հայտարարություններ՝ «երրորդ ուժի» դաշտում համապատասխան բևեռների ստեղծման մասին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ