Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 21:30 21-02-2024

Ո՞վ է Միսաք Մանուշյանը. հարցում

Ֆրանսիական Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի աճյունն այսօր վերահուղարկավորվեց Փարիզի պանթեոնում:

Մանուշյանը Ֆրանսիայի ազգային հերոս է, նրան հիշում և մեծարում են որպես ֆաշիզմի դեմ պայքարի ամենաակտիվ և անվախ մարտիկներից մեկը: 1946 թվականին Փարիզում լույս է տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուն, որն այնուհետև թարգմանվել և հրատարակվել է Երևանում։ Մանուշյանը հետմահու պարգևատրվել է ֆրանսիական «Պատվո լեգեոնի» շքանշանով, նրա անունով է կոչվել Փարիզի փողոցներից մեկը՝ ի նշան երախտագիտության և հիացմունքի:

Oragir.News-ը հարցում իրականացրեց մայրաքաղաքի փողոցներով՝ անցորդներից հետաքրքրվելով՝ գիտե՞ն, թե ով է Միսաք Մանուշյանը, ինչո՞վ է հայտնի։

Հարցվածների մեծամասնությունը հարցին չկարողացան պատասխանել, քանի որ չգիտեին, թե ով է Մանուշյանը։

Նրան 12 հարցվածից ճանաչեց միայն 2 քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին