Մամուլ 2 տարի առաջ - 08:13 21-02-2024

Ինչու է Փաշինյանը մեկնում Ֆրանսիա․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանը, մեր տեղեկություններով, այսօր կմեկնի Ֆրանսիա՝ մասնակցելու Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի աճյունը Փարիզի պանթեոնում վերահուղարկավորելու արարողությանը։ Մանուշյանը կամփոփվի ֆրանսիացի մեծությունների՝ Վիկտոր Հյուգոյի, Ռուսոյի, Էմիլ Զոլայի եւ Ալեքսանդր Դյումայի կողքին։ Նրա աճյունը պանթեոն տեղափոխելու որոշումը կայացրել է Էմանուել Մակրոնը։

Միսաք Մանուշյանը Երկրորդ համաշխարհային պատերազմի դիմադրության հերոսներից էր, նա եւ իր խմբի անդամները ընկան 1944 թ. փետրվարի 21-ին: Կառավարության լրատվականը Փաշինյանի այցի վերաբերյալ հարցին հերթապահ պատասխան տվեց. «Բոլոր այցերի մասին վարչապետի աշխատակազմը պատշաճ տեղեկացնում է»:


Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև