Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:35 20-02-2024

Ես նույնիսկ Արևելյան Հայաստանը կորցնելու վախ ունեմ. սահմանամերձ գյուղի ուսանող

22-ամյա Ժենյա Մուրադյանը ապագա մանկավարժ է, Շիրակի մարզի սահմանամերձ Անիպեմզա գյուղից է։ Երիտասարդ մանկավարժն ասում է՝ վերադառնալու է իր հայրենի գյուղ և ստացած գիտելիքները ծառայեցնելու է ի նպաստ իր գյուղի զարգացման։ Կես կատակ-կես լուրջ Ժենյան ասում է՝ առնվազն 5 տարի հետո իմ գյուղը այնքան հայտնի և պահանջված զբոսաշրջային ուղղություն է դառնալու, որ այլևս գովազդելու կարիք չի լինի։

Ժենյան ասում է՝ ես հպարտ եմ իմ արմատներով, իմ հայրենի գյուղով։

Երիտասարդ մանկավարժը զգացողությունների մասին չի խոսում, թե ինչ է նշանակում ապրել սահմանամերձ գյուղում կամ զգալ հայրենիքին մոտ, բայց և հեռու լինելը։

«Ինձ համար միայն Արևմտյան Հայաստանը չէ, որ կորսված է. ես նույնիսկ Արևելյան Հայաստանը կորցնելու վախ ունեմ, չեմ ուզում, որ իմ այդ վախը իրականություն լինի»,-ասում է Ժենյա Մուրադյանը։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին