Արտաքին 2 տարի առաջ - 14:30 20-02-2024

Իրանում մարտի 1-ին խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն

Հաջորդ շաբաթ Իրանում կկայանան խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Մեհր» լրատվական ծառայությունը։

Քանի որ Իրանում դեռևս տեղի է ունենում պատգամավորության թեկնածուների որակավորման քննությունը, դեռևս թեկնածուների անունները հայտնի չեն։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների խորհրդի խոսնակ Հադի Թահան Նազիֆն ասել է՝ վերահսկիչ խորհուրդների և պահապանների խորհրդի կողմից թեկնածուների որակավորումը ստուգելուց հետո այս գիշեր (երկուշաբթի) ավարտվել է պատգամավորության թեկնածուների որակավորումների ստուգման ժամանակը։

Նազիֆը հավելել է՝ ընդհանուր առմամբ, այս ժամանակահատվածում գրանցման իրավունք ունեցող ավելի քան 15200 մարդու որակավորումը հաստատվել է Պահապանների խորհրդի կողմից: «Այս ընթացքում պատգամավորության թեկնածուների 75 տոկոսի որակավորումները հաստատվել են նաև Պահապանների խորհրդի կողմից, ինչը զգալի քվորում է Իսլամական Հանրապետության համակարգում ընտրությունների անցկացման հարցում, որը նախկինում չի եղել։

Առաջիկա օրերին կսկսվի նաև գովազդի քննարկումը։ Անունները այսօր երեկոյան կտրամադրվեն ՆԳՆ-ին, իսկ ՆԳՆ-ն կհայտարարի»,- ասաց նա։

ԻՀՊԿ-ի խոսնակը նշել է, որ ներքին գործերի նախարարության հայտարարությունից հետո թեկնածուները կարող են գրանցել իրենց օրինական ներկայացուցչին թեկնածուական համակարգում՝ ընտրատեղամասեր այցելելու համար։ «Սա վերջնական հայտարարություն է, այլ փոփոխություններ չեն լինի»,- ասաց նա։

Իրանում քվեարկության իրավունք ունեցող ընտրողների թիվը, ըստ գրանցման հայտարարության, կազմում է 61.172.298: Ընտրելու իրավունք ունեցող տղամարդկանց թիվը 30.945.13 է: Ընտրելու իրավունք ունեցող կանանց թիվը 30.227.165: Երկրում կա մոտ 59000 ընտրատեղամաս։

«Իռնա»-ի հաղորդման համաձայն, Իսլամական խորհրդարանի 12-րդ և Առաջնորդության փորձագետների ասամբլեայի 6-րդ ընտրությունները կանցկացվեն ուրբաթ՝ մարտի 1-ին ամբողջ երկրի ընտրատարածքներում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար