Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 14:00 20-02-2024

Փաշինյանը բոլորին հարմար է․ հարցում՝ ինչո՞ւ հրաժարական չի տալիս վարչապետը

Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին։ Փաշինյանին հարց է ուղղել նաև Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը։

Նա, վարչապետին դիմելով, ասաց․ «Ձեզ մոտ ոչինչ չի ստացվում և հարցրեց՝ հիմա ունե՞ք այն համարձակությունը, պատասխանատվությունը, որ եթե Դուք համար մեկ պատասխանատուն եք, հեռանաք՝ նկատի չունեմ հրաժարականը, այլ ընդհանրապես քաղաքական դաշտից հեռանալը, քանզի այժմ ՀՀ-ն է զոհասեղանին դրված»։

Oragir.News-ը հարցում իրականացրեց մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետաքրքրվելով՝ ըստ իրենց ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալիս։

«Նիկոլ Փաշինյանը բոլորին հարմար է, ինչ ասում են ինքն անում է, ռուսն ասում է՝ անում է, Ադրբեջանն ասում է՝ անում է։ Ու մեր հողերն էլ տալիս է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին