Մամուլ 2 տարի առաջ - 08:54 20-02-2024

Քայլեր չեն արել. փաստերով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ինչու՞ Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետեւանքով հայկական կողմի 4 զոհից հետո Պաշտպանության նախարարությունը ԳՇ պետի տեղակալների նշանակման կամ նրանց փոփոխության մասին մտածեց, ինչո՞վ էին մինչ այս զբաղված ՊՆ-ում, երբ մեր երկիրը պատերազմի մեջ է:

Ինչպես հայտնի է, փետրվարի 13-ին Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետեւանքով հայկական կողմը ունեցավ 4 զոհ, 1 վիրավոր: Պարզվում է՝ դեպքից հետո ՊՆ-ում սկսվել են կադրային նշանակումներ ու փոփոխություններ։ Կամո Քոչունցը ազատվեց ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, եւ նրա փոխարեն ՊՆ ԳՇ պետի տեղակալ նշանակվեց Արթուր Երոյանը: Մինչ այդ պատերազմող երկրում ԳՇ պետի տեղակալի երկու պաշտոն տեւական ժամանակ շարունակում էին թափուր մնալ, ու ՊՆ-ում սթափվեցին այն բանից հետո, երբ Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետեւանքով հայկական կողմը ունեցավ 4 զոհ, ու մեկը մյուսի հետեւից սկսեցին նշանակումներ կատարել:

Մասնավորապես, 2024 թվականի փետրվարի14-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակվեց Կարեն Գրիգորյանը: Ստացվում է, որ մինչեւ դժբախտությունը մեր դուռը չի հասնում, գործուն քայլեր չեն իրականացնում կոռումպացված իշխանությունները:»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև