Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:30 15-02-2024

Սնայպերը խփեց Գագոյին, ես եմ իջեցրել բլինդաժ․ Ներքին Հանդում զոհվածի եղբայր

«Գագոն 2016 թվականից ծառայում էր ԵԿՄ-ում, ինքը Դավթաշենի ջոկատի փոխնախագահն էր»,- այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ներքին Հանդում զոհված Գագիկ Մանուկյանի եղբայրը՝ Արսեն Հակոբյանը։

Արսենը ևս այդ դիրքում է եղել, երբ թշնամին սկսել է անսպասելի կրակ բացել․

«Գագոն մեր պոստի ավագն էր։ Առավոտ 5։30 սկսեցին սնայպերներով խփել, դրանից հետո արդեն տարբեր զենքերով։ Գագիկը որպես մեր հրամանատար, դուխ էր տալիս,ասում էր այն, ինչ պահանջվում էր իրենից։
Որ սնայպերն իրեն խփեց, ես զենքս դրել եմ մի կողմ, իրեն քարշ տալով իջեցրել եմ բլինդաժ։ Ես խրամատում ստուգել եմ, ինքը մահացած է եղել։

Գագիկը 2016 թվականից բոլոր մարտական գործողություններին մասնակցել է, ամեն տեղ եղել է։ Իր նման դուխով, կազմակերպված շատ քչերը կան․․․»։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հատվածում տեղակայված դիրքերի վրա թշնամու կողմից արձակած կրակոցների հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են ՝

Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.),
Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.),
Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.),
Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը