Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:08 15-02-2024

Օրը մի տան հարց ենք լուծել․ ՀՀ սահմանամերձ վայրերում հիփոթեքի սուբսիդավորման ծրագիրը երկարաձգվեց

Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքներին բնակարանների մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը երկարաձգվեց ևս մեկ տարով` մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ 2022 թվականին մեկնարկած ծրագրով շուրջ 2000 շահառուի պետք է տրամադրվի վարկերի տոկոսների համար սուբսիդավորում։

Նրա խոսքով` գործընկեր 4 բանկից արդեն իսկ ստացվել է 412 շահառուի հայտ, որոնցից Տավուշի մարզում` 239, Սյունիքում` 54, Արարատում` 50, Վայոց Ձորում` 47, Գեղարքունիքում` 22։ Բանկերից մինչ այս պահը տրամադրվել է 1.5 մլրդ դրամի վարկ։

«Շատ քաղաքացիներ էլ շինթույլտվությունները ստացել են, սակայն դեռ չեն դիմել բանկ, սակայն առաջիկա օրերին պատրաստվում են դա անել»,- տեղեկացրեց Մկրտչյանը։

Նա ավելացրեց, որ այս ծրագրով պետությունը մինչև 10 տարվա ընթացքում ամբողջությամբ կմարի մինչև 16 մլն դրամի կառուցապատման հիփոթեքի մայր գումար ու դրա գծով առաջացող տոկոսագումարը` 13% տոկոսադրույքով։ Եթե քաղաքացին ընտրել է ավելի թանկ բնակարան, ապա առաջացած տարբերությունն արդեն կվճարի ինքը։

Ըստ նրա` այս ծրագրի շահառուները պետք է տվյալ բնակավայրում ունենան հող, լինեն ամուսիններ, որոնց ամուսնությունը պետք է ունենա պետական գրանցում, ինչպես նաև` ամուսիններից մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` ծրագրի այս պայմանները պետք է տարածվեն նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածների նկատմամբ։

«ԼՂ-ից բռնի տեղահանվածների պահով հողհատկացման հարցը դեռ կքննարկենք, սակայն ընդհանուր առմամբ պետք է ստեղծենք մեխանիզմներ, որ ՀՀ բոլոր քաղաքացիների համար ծրագրերը հասանելի լինեն, այդ թվում` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների համար այն ըմբռնմամբ, որ նրանք պետք է ՀՀ քաղաքացիություն ստանան»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա նաև լավ ցուցանիշ համարեց մինչ այս պահը «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրով» արձանագրված ցուցանիշները` նշելով, որ միջին վիճակագրական տվյալներով ՀՀ կառավարությունը օրը մի տան հարց է լուծել։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին