Սպորտ 2 տարի առաջ - 23:19 14-02-2024

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կարիերայում 7-րդ անգամ հռչակվել է Հին աշխարհամասի չեմպիոն՝ Բուխարեստում ընթացող ԵԱ-ի եզրափակչում 6:3 հաշվով առավելության հասնելով ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիևի նկատմամբ։

Ալեքսանյանը եզրափակիչ էր դուրս եկել՝ կիսաեզրափակչում 5:1 հաշվով առավելության հասնելով բելառուս Աբուբակար Խասլախանավի նկատմամբ։ Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9:1 հաշվով ժամանակից շուտ հաղթել է թուրք Բեյտուլա Կաիսդագինին, իսկ քառորդ եզրափակչում մեր ըմբիշը 8:3 հաշվով առավելության է հասել Նիդերլանդների ներկայացուցիչ Թայրոն Շտենկերբուրգի նկատմամբ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Սլավիկ Գալստյանը Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնությունում գոտեմարտել է բրոնզե մեդալի համար, սակայն 4։5 հաշվով ցավալի պարտություն է կրել Թուրքիայի ներկայացուցիչ Մուրատ Ֆիրատից։

Հիշեցնենք՝ Գալստյանը սփոփիչ գոտեմարտում 6։2 հաշվով հաղթանակ էր տարել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Նեստորի Կալե Միկայել Մանիլայի նկատմամբ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը կարիերայում երրորդ անգամ դարձել էր Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակչում 7-0 հաշվով վստահ առավելության հասնելով աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, թուրք Յունուս Բասարի նկատմամբ, իսկ Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ի առաջին մեդալը նվաճել էր 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, որն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Խաչատրյանը մրցել էր բուլղարացի Ստեֆան Հրիստով Գրիգորովի հետ և ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթանակ տարել։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել