Ներքին 2 տարի առաջ - 16:10 13-02-2024

Հարկերը հուզում են իշխանություններին, արցախցիների իրավունքները՝ ոչ

ՀՀ-ում բնակարանների վարձակալության գները կրկին բարձրացել են։ Oragir.News-ի հետ զրույցում՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցը պատմեց թանկացման պատճառների մասին․

«Անշարժ գույքի գործակալությունները Արցախից բռնի տեղահանված և ՀՀ-ում ապաստանած արցախիներիս ծառայություններ են առաջարկում, որոնք մեծ մասամբ՝ պակաս ձեռնտու են, քան տան տիրոջ հետ ուղիղ պայմանավորվելը։ Գործակալությունները պահանջում են մուծել մեկ լրացուցիչ ամսվա դեպոզիտն ու գործակալության միջնորդավճարը, որը սովորաբար կազմում է ամսավարձի 50%-ը։ Օրինակ՝ եթե տան վարձն արժի ամսեկան 200 հազար դրամ, ապա պահանջում են 500 հազար դրամ միանվագ հենց սկզբից պետք վճարել։

Շատ արցախցիներ նախընտրում են տան տերերի հետ պայմանավորվել, և 40-50% արցախցիների այդ հաջողվում է։ 2023-ի նոյեմբերի վերջին հայտնի դարձավ, որ արցախցի թոշակառուները պետք է այստեղ էլ վերահաշվառվեն՝ իրենց թոշակները ստանալու համար։ Անձնագրային բաժինները ցուցում էին տալիս, որ թոշակառուն պետք է հասցե ունենա։ Հասցեն նկատի էր առնվում այն տունը, որտեղ թոշակառուն ժամանակավոր բնակվում է։ Այս հանգամանքը և վարձակալության հարկերի և տուգանքների խստացումը բնակարանների վարձակալության թանկացման հավելյալ պատճառ են դարձել»։

Ստացվում է, որ վարձակալության հարկերը հուզում են իշխանություններին, բայց նրանք հաշվի չեն առնվում սոցիալապես խոցելի արցախցիների իրավունքներն ու հնարավորությունները։ Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ 2023 թվականի համեմատ՝ 2024 թվականին վարձակալության գների զգալի բարձրացման հետևանքով արցախցիները սոցիալական դժվարությունների են բախվում։ Նրանց մի մասը ստիպված բնակարան է վարձակալել Երևանից դուրս՝ մարզերում, որտեղ գները համեմատաբար ցածր են։

Նկատենք նաև, որ տնտեսագետների կանխատեսմամբ՝ այս տարվա կեսերին վարձակալության գների թանկացման նոր ալիք է սպասվում։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է