Մամուլ 2 տարի առաջ - 07:08 13-02-2024

ՀՅԴ-ականները՝ ակտիվ գործուղվողների ցանկում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխանական պատգամավորների հետ առաջիկայում գործուղումների են պատրաստվում մեկնել նաեւ ընդդիմադիր պատգամավորները:

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ կայքից տեղեկացավ, որ փետրվարի 21-24-ը ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Սարգիս Խանդանյանի, Մարիա Կարապետյանի, Լիլիթ Մինասյանի հետ Վիեննա կմեկնի նաեւ «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը:

Փետրվարի 14-17-ը Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում կլինի նաեւ Գեղամ Մանուկյանը:

Իսկ ինչպե՞ս է ընդդիմությունը որոշում՝ թե ով պետք է մեկնի գործուղման. «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ պատվիրակության կազմում ընդգրկվում են այն պատգամավորները, որոնք տվյալ երկրների բարեկամական խմբերում են ընդգրկված. «Հիմնականում ԱԺ-ից խմբակցության ղեկավարությանն են հարցնում՝ ովքեր ընդգրկվեն, իսկ շատ դեպքերում ԱԺ նախագահն ինքնուրույն է որոշում։ Օրինակ՝ եղել են դեպքեր, որ ես պետք է պատվիրակության կազմում մեկնեի ՌԴ, բայց ինձ չեն ընդգրկել, այսինքն՝ ԱԺ նախագահը, դատարանի փոխարեն, որոշում է կայացրել, ու ես նրան էլ այս մասին ասել եմ», – ասաց նա:

Նկատեցինք նաեւ, որ ընդդիմության կազմից գործուղումների մեկնում են հիմնականում «Դաշնակցության» ներկայացուցիչները. հատուկ որոշում կա արդյոք նրանց մասով խմբակցությունում, որ միայն «Դաշնակցության» ներկայացուցիչները պետք է լինեն պատվիրակությունների կազմում. մեր այս հարցին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Խմբակցության ներսում մենք որոշումները չենք կայացնում՝ հաշվի առնելով «Դաշնակցության» անդամ լինել-չլինելը:

Մենք որոշում կայացնում ենք՝ հաշվի առնելով նրանց մասնակցությունը այս կամ այն միջազգային պատվիրակություններում ու բարեկամական խմբերում: Մենք հարգում ենք «Դաշնակցություն» կուսակցությունը, բայց նրանց մասով միակողմանի որեւէ որոշում չկա»»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա