Ներքին 2 տարի առաջ - 16:45 12-02-2024

Հանրապետական պոլիկլինիկայում բարդակ է․ 1 շաբաթ է՝ շաքարի դեղ չեն տալիս

«Հանրապետական» հիվանդանոցի պոլիկլինիկայում խայտառակ վիճակ է։ Մեկ շաբաթ է՝ մայրիկիս համար նախատեսված դեղը չենք կարողանում ստանալ»,- այս մասին Oragir.News-ին էր ահազանգել քաղաքացի Արսեն Նիկողոսյանը։

Նա պատմեց, որ այսօր առավոտյան 11։00-ին գնացել է «Արմենիա» Հանրապետական ԲԿ-ի պոլիկլինիկան և մինչև 15։00-ն հերթ է կանգնել, սակայն, շաքարային դիաբետով հիվանդի համար նախատեսված դեղն այդպես էլ չի ստացել, ինչի պատճառներից մեկն այն է, որ պոլիկլինիկայում դեղ չկա։



«Մեկ շաբաթ առաջ ամեն օր գնացել եմ, բայց ամեն օր մի նոր պատճառաբանություն են ասում՝ մի օր դեղ չկա, մի օր հերթը շատ է, մի օր էլ ծրագիրը չի աշխատում։ Լավ, ինչքա՞ն կարելի է մեկ դեղի համար մարդկանց տանել-բերել։ Էլ չեմ ասում հերթը, ծերերը, հղիները, նորածին երեխայի հետ կանգնած ծնողները ժամերով միջանցքներում կանգնում են, որ բժիշկն իրենց ընդունի, որովհետև նոր սիստեմով են աշխատում, ապարատից քաշում են չեկն ու ժամերով սպասում։ Ես այսօր առավոտյան 11-ի հերթում 611-րդն էի»,- բողոքեց քաղաքացին։




Oragir.News-ը փորձեց կապ հաստատել «Արմենիա» Հանրապետական ԲԿ-ի պոլիկլինիկայի վարիչ Վահան Նազարյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ