Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:11 08-02-2024

Քայլականներ, մեկ քայլից ավելի չեք մտածում. Լալա Մնացականյանը՝ տրանսպորտի թանկացման մասին

«Մի քանի տարի առաջ մարդիկ դուրս եկան տրասնպորտի թանկացման դեմ։ Եվ շատերը, ինչպես նաև ես, դեմ էինք, որպեսզի տրանսպորտը թանկանա։ Եվ այն մարդիկ, ովքեր այն ժամանակ մեր կողքին կանգնած գոռում էին թանկացումների դեմ, հիմա նույն այդ մարդիկ թանկացնում են տրանսպորտը՝ պատճառաբանելով, որ այն ժամանակ տրանսպորտի վիճակը շատ վատ էր, իսկ հիմա իրենք շատ լավ տրանսպորտ են բերել»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսաուղերձով ասել է դերասանուհի Լալա Մնացականյանը:

«Գիտեք՝ տարբերություն չկա, այն ժամանակ էլ էին մարդիկ իրար վրա խցկված, «դարսված» երթևեկում, ոչ մի բան չի փոխվել, հիմա էլ է նույնը, փոխվել է ընդամենը մի գեղեցիկ, «պուպուշ» տրանսպորտ, մարդիկ ժամերով սպասում են այդ տրանսպորտին և խցկված հասնում են տուն։ Կարելի է ամեն ինչ պատճառաբանել և ասել, որ ամեն ինչ ձեզ համար ենք անում։ Եվ ստացվում է, որ մարդ, ով ստանում է 100 հազար դրամ և ունի 3 երեխա, որոնք սովորում են դպրոցում և համալսարանում, ինքն ուղիղ աշխատավարձի կեսը կտա տրանսպորտին։

Դուք սկզբում կոչվում էիք քայլականներ, ճիշտ է՝ դուք մեկ քայլից ավել չեք մտածում»,- նշել է դերասանուհին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին