Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:00 08-02-2024

Մոդուլյար ատոմակայանում վթարի դեպքում շրջակա բնակչությունը չի տարհանվում. Փաշինյան

Մոդուլյար տեխնոլիգաների դեպքում, երբ տեղի է ունենում ատոմային ռեակտորի վթար, դա համարվում է լոկալ միջադեպ։ Ինչ է դա նշանակում, նշանակում է, որ եթե մոդուլյար ատոմային էլեկտրակայան է կառուցված ու նրա մոտակայքում կա բնակավայր, երբ տեղի է ունենում վթար, մոտակա բնակավայրի բնակչությունը չի տարհանվում, որովհետև վթարը շրջակա բնակչության համար վտանգ չի ներկայացնում։ Այս տեխնոլոգիայի առավելություններից մեկը հենց սա է, ես կարծում եմ, որ այս մասին պետք է իմանան ՀՀ քաղաքացիները։ Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս մասին իրեն զեկուցել են Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեում։

Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանն էլ ասաց, թե տեղեկատվությունը ստացել են նախագծող կազմակերպությունների հետ հանդիպման ընթացքում, սակայն իրական տվյալներն իրենց կողմից դիտարկելու համար անհրաժեշտ է տեսնել հիմնավորումների մեջ մտցված հաշվարկային տվյալները․ «Իսկ դրանք բավականին ամուր շղարշի տակ են պահված ու որպեսզի կարողանանք հասանելի դարձել Հայաստանի մասնագետներին, որոշակի համաձայնագրեր կան, որ պետք է ստորագրվեն, որից հետո կունենանք թույլտվություն»։

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ այս հարցը քննարկվել է նաև ՀՀ անվտանգության խորհրդում ու ՀՀ ԱԽ-ն կայացրել է որոշում, որ պետք է գնալ անհրաժեշտ համաձայնագրերի ստորագրման ճանապարհով։

«Ուսումնասիրում ենք բոլոր հնարավոր տարբերակները, թե որն է Հայաստանի շահերին առավել համապատասխան, այս պահին չենք կարող ունենալ վերջնական որոշում»,- ընդգծեց վարչապետը՝ շեշտելով, որ հիմա անհետաձգելի են համարում Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ինստիտուտցիոնալ կարողությունները ուժեղացնելը։

«Շուտ պետք է արած լինեինք, բայց լավ է, որ գոնե հիմա ենք անում»,- հավելեց նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին