Մամուլ 2 տարի առաջ - 08:10 08-02-2024

ՔՊ-ից ովքեր չեն ստորագրել երաշխավորագիրը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նախօրեին ԱԺ ՔՊ խմբակցությունը երաշխավորագիր է ներկայացրել դատարան՝ «Սիներջի» ընկերության աշխատակիցների խափանման միջոցը փոխելու հարցով։ 71 հոգուց 64-ը ստորագրել է այն։ Չեն ստորագրել Արսեն Թորոսյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանը, որոնք գործուղման են` բացակայում են Հայաստանից: Չի ստորագրել Ալեն Սիմոնյանը՝ թիմակիցներին ասել է, որ իր ստորագրելը ճիշտ չի լինի։

Մեզ ասացին, որ չի ստորագրել նաեւ Ալեն Սիմոնյանի մտերիմ Խաչատուր Սուքիասյանը, Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ ճոճողը, եւ Քրիստինե Պողոսյանը: Վերջինս անձնական գործերով այդ օրը խորհրդարանում չի եղել, սակայն պատրաստակամություն է հայտնել ստորագրել հաջորդ օրը։

Ի դեպ, երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ նախագահը նախկինի պես չէր շեշտում․ «Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը», եւ դա ոմանք մեկնաբանեցին որպես աննախադեպ «համարձակություն» Սիմոնյանի կողմից:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև
15:33 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել է