Մամուլ 2 տարի առաջ - 08:03 07-02-2024

ԱԱԾ մեկուսարանը 5 օր է, ինչ պետ չունի․ կվերադառնա՞ արդյոք Խալապյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ԱԱԾ մեկուսարանը արդեն 5 օր է, ինչ մնացել է առանց պետ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ արդարադատության նախարարությունը իրավապահ համակարգի հետ միասին փնտրում է թեկնածու, որը կկարողանա ղեկավարել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ն: Քննարկել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի նախկին պետ Ռուբեն Խալապյանին նշանակել ԱԱԾ մեկուսարանի պետ, բայց դեռ վերջնական որոշում չկա։

Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ ՔՊ-ական պատգամավոր Մելքոնյանի որդին իր ազատման հարցը խիստ ծանր է տարել, սակայն բացատրել են, որ խնդիր կա մեկուսարանում, ու դա պետք է լուծվի, իսկ ինքն անկարող է:

Ի դեպ, Խալապյանը ԱԱԾ մեկուսարանի նախկին պետն էր, որին հեռացրին ու Գագիկ Մելքոնյանի որդուն նշանակեցին նրա փոխարեն:
Եվ, ահա, Խալապյանին կրկին ցանկանում են տանել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև
15:33 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել է