Մամուլ 2 տարի առաջ - 08:10 06-02-2024

Թիրախում Վահան Քերոբյանն է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ըստ որոշ աղբյուրների, էկոնոմիկայի նախարարության չարաշահումների սկանդալային պատմության թիրախն իրականում նախարար Վահան Քերոբյանն է, ով անգամ տեղեկացված չէր, որ այդ օրն իր նախարարությունում ԱԱԾ-ն քննչական գործողություններ է իրականացնում, եւ իր տեղակալը ոչ թե երկրից մեկնելու համար է ազատվել աշխատանքից, այլ քրեական մեղադրանքի պատճառով: Իսկ երբ տեղեկացավ, հայտարարեց. «Մի բան է, որ մարդուն մեղադրում են անփութության մեջ, ուրիշ բան է, որ ասում են՝ սա կոռուպցիա է... մեղադրանքները, որոնք ներկայացվում են, իրենց տակ դրված փաստեր չունեն»:

Որոշ լուրերի համաձայն, նախաքննական մարմինն ամեն ինչ անում է, որ հանցանքի «հետքը» գնա հասնի նախարարին, եւ մեղադրյալները ցուցմունքներ տան նրա դեմ: Որ, ինչպես Քերոբյանն է ասում, «փաստեր դնեն» իր դեմ հարուցվելիք մեղադրանքի տակ։ Մասնավորապես հարուցված երկրորդ վարույթով, որը վերաբերում է «խելացի այգիներ» կոչվող գյուղատնտեսական ծրագրին, պաշտոնական տվյալների համաձայն՝ պետությանն առավելապես խոշոր՝ մոտ 240 միլիոնի դրամի վնաս է հասցվել։

Տեւական ժամանակ է՝ իշխանության սորոսական փայատերերը` եվրոպաներից ֆինանսավորվող տարբեր մութ անձնավորություններ, կատաղի պայքար են սկսել կառավարության պրոռուսական թեւի դեմ եւ մի քանի ամիս է՝ շարունակ Քերոբյանի անունն են շրջանառում: Իբր նախարարը, ըստ նրանց, շրջանցում է արեւմտյան պատժամիջոցները եւ թույլատրում, որ Հայաստանից կամ Հայաստանի միջոցով Ռուսաստան արգելված ապրանքներ արտահանվեն։ Այս ցանկում, ի դեպ, այլ անձինք էլ կան․ սորոսականների ցանկը մեծ չէ, բայց նրանք հետեւողականորեն որոշել են այդ անձանց դուրս մղել իշխանությունից:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին