Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:34 31-01-2024

Բլոկ եմ արել, ջնջել տելեգրամս. Գայանե Ավդալյանը մանրամասներ է պատմում

Երաժիշտ և լրագրող Գայանե Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ ենթարկվել է թելեգրամյան դրամաշորթության, շանտաժի։ Գրառումըբուռն արձագանք էր ստացել համացանցում և օգտատերերից շատերն էին հետաքրքրվել, թե ինչ քայլեր է արել նա՝ ծուղակից դուրս գալու համար։

Այսօր արդեն Գայանե Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջի սթորի բաժնում է տեսանյութեր հրապարակել՝ պատասխանելով մի շարք օգտատերերի կողմից բարձրացված հարցի՝ ինչպես է վարվել ինքը։ Վերջինս նշել է, որ առաջին հերթին կապ է հաստատել մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, այնուհետև բլոկ է արել այդ մարդուն, ջնջել է տելեգրամը։

Նշենք, որ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն, անդրադառնալով միջադեպին, Oragir.News-ի հետ զրույցում նշել էր, որ նոր բան չէ․ դա շանտաժի ձև է, երբ ֆոտոշոփ են անում նկարները՝ դարձնելով պոռնոգրաֆիկ լուսանկար, որից հետո էլ գումար են պահանջում չհրապարակելու դիմաց։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին