Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:25 24-01-2024

Մեր երկրի ղեկավարը ծաղրածուի կարգավիճակ ունի. պատմաբան

Պատմաբան Արա Նախշքարյանը Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության առաջարկին, ասում է, որ անզեն աչքով էլ տեսանելի է, որ վերին էշելոններում նստած ղեկավարները ամեն ինչ անում են պետությունը կազմաքանդելու համար։

«Դրանցից մեկն էլ կրթական համակարգն է և ամենակարևորն այն է, որ նոր ձևավորվող հասարակության մեջ այլևս ամրապնդվի զուտ այսօրվա Հայաստանի տարածքը իր պատմությունով։ Այսինքն`մենք պիտի մոռանանք Հայոց բառն ընդհանրապես, որը ընդհանրական է. Արևմտյան Հայաստանից մինչև Արցախ, որի մեջ ներառվում են նաև Ջավախքը, Նախիջևանը, ներկայիս Հայաստանը և այլն։Այսինքն`ծովից ծով Հայաստանի մասին է Հայոց պատմությունը։ Հայաստանի պատմություն ասելով մենք նկատի կունենանք զուտ Հայաստանի պատմությունը, ուրիշ ոչ մի բան, որի մեջ ընդգծված տողերով կառանձնանա Նիկոլ Փաշինյանը իր վարչակարգով»,-ասում է պատմաբանը։

Նախշքարյանի խոսքով`Փաշինյանի վարչախմբի իշխանության գալը, ենթադրում է կազմաքանդում։
Պատմաբանը անդրադարձել է նաեւ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, մասնավորապես`Սահմանադրության փոփոխությանը։

Արա Նախշքարյանի խոսքով`մեր երկրի ղեկավարը որպես այդպիսին ծաղրածուի կարգավիճակ ունի, ինքը կարող է այսօր մի բան ասել, վաղը լրիվ ուրիշ բան անել։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին