Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:00 22-01-2024

Խաղաղության խաչմերուկն անվավեր քվեաթերթիկ է 

Խաղաղության խաչմերուկի գաղափարը զուտ հայկական գյուտ է, քաղաքական պատասխանատվությունից խուսափելու, ընտրություն չկատարելու միտված հնարք։ Մի ժամանակ դրան ասում էին կոմպլեմենտարիզմ, հետո՝ «և՛-և՛» ու այլ զարմանալի բաներ։

Խաղաղության մասին չբարեկամների պատկերացումներում առանցքային տեղ է գրավում այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը»։ Ադրբեջանցիներն ու թուրքերն ուզում են արտատարածքային միջանցք։ Ռուսներն ուզում են վերահսկել այն։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը ռուսների վերահսկելու իրավունքի մասին է։ Այս ճանապարհով ՌԴ-ն, Թուրքիան կամրապնդեն իրենց դիրքն ու ազդեցությունը տարածաշրջանում։ Իսկ հեռանկարում հավակնում են այս ճանապարհը դարձնել Ասիան Եվրոպային կապող ճանապարհի հատված։

Արևմուտքը նույնպիսի նախագիծ ունի, որը քննարկվել է նաև անցած տարի Դելիում G20-ի ժամանակ, ընդունվել է բանաձև, թե ինչպես են պատկերացնում Ասիան Եվրոպային կապող նոր ճանապարհն ու դրա վերահսկողությունը։ Ռուս-թուրքական ճանապարհի նախագիծը սկսվում է Չինաստանից, անցնում Ռուսաստանով, Ադրբեջանով, Հայաստանի հարավով, հասնում Թուրքիա և թակում Եվրոպայի դռները։ Իսկ Արևմտյան նախագծով, որը հաստատվել է G20-ի ժամանակ, ճանապարհն սկսվում է Հնդկաստանից, անցնում Իրանով, Հայաստանով, Վրաստանով, Սև ծովով ու հասնում Եվրոպա։ Այս նախագիծը քննարկվում է վաղուց։ Ճանապարհի՝ մեր երկրով անցնող հատվածը կոչվում է Հյուսիս-Հարավ, մեծ մասն արդեն կառուցված է։ Այս նախագիծը պայմանականորեն անվանում են քաղաքակրթական նախագիծ, քանի որ աշխարհի երկրների մեծ մասը դրան կողմ են։ Իսկ ռուս-թուրքական նախագիծը անվանում են հակաքաղաքակրթական, որի շահառուներն են Չինաստանը, Պակիստանը, ՌԴ-ն, Թուրքիան, Ադրբեջանը էլի մի քանի հակաքաղաքակրթական երկրներ։ Այս նախագծի առաջ Եվրոպայի դռները փակ են, բայց ռուս-թուրքական եղբայրությունը հույս են հայտնում, որ կբացվի։

Ե՛վ ռուս-թուրքական, և՛ քաղաքակրթական նախագծերն էլ անցնում են ՀՀ տարածքով։ Ենթադրելի էր, որ ՀՀ իշխանությունը պիտի ընտրեր կա՛մ քաղաքակրթական նախագիծը, կա՛մ ռուս-թուրքականը։ Բայց ՔՊ-ական իշխանությունը «գյուտ» է արել, որն անվանել է խաղաղության խաչմերուկ։

Անզեն աչքով նկատելի է Արևմուտքի և ռուս-թուրքական տանդեմի շահերի բախումը։ Ուկրաինայում, Գազայում, Եմենում, Թայվանում, աշխարհի բազմաթիվ կետերում նրանք հակամարտությունների ու պրոքսի պատերազմների մեջ են։ Արևմուտքը աշխարհի երկրների մեծ մասին միավորել է ՌԴ-ի դեմ, պատժամիջոցներ են սահմանում նրա նկատմամբ։ Այսօր տեսանելի չէ, թե ինչ նոր աշխարհակարգ կձևավորվի, երբ կավարտվի համաշխարհային մրցակցությունը, երբ և ինչ պայմաններով նրանք կհաշտվեն, ժողովրդի լեզվով ասած՝ «ով կմեռնի, ով սաղ կմնա»։ Նույնիսկ հարևան Պողոսը կարող է հասկանալ, որ խաղաղության խաչմերուկն իրականանալու շանս չունի, քանի որ ենթադրյալ խաչվող ճանապարհներով երթևեկողներն անհաշտ մրցակցության մեջ են, ունեն բախվող շահեր և հավակնություններ։

Պատկերավոր ասած՝ ՔՊ-ական իշխանությունը ընտրություն չի կատարել՝ թռչնակ է դրել և՛ քաղաքակրթական նախագծի, և՛ հակաքաղաքակրթական նախագծի դիմացի վանդակներում։ Այս առումով՝ խաղաղության խաչմերուկն անվավեր քվեաթերթիկ է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար