Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:00 17-01-2024

Ռոման Մանուկյանի վթարի դեպքով նախաքննական մարմինները ժամանակ են ձգում, որ մեղավորները չպատժվեն

Գյումրեցի մոտոցիկլավար 24-ամյա Ռոման Մանուկյանի վթարի դեպքից անցել է 4 ամիս, սակայն նախաքննական մարմինները ամեն ինչ անում են, որպեսզի ձգձգվի գործի ընթացքը։Գյումրեցի մոտոցիկլավարի հարազատները դժգոհ են գործի ընթացքից։

Oragir.News-ի հետ զրույցում Ռոմանի հարազատները նշում են, որ մինչ օրս փորձագետները չեն կարողանում զննել վթարի պատճառ դարձած Անդրանիկ Մկոյանի վարած էլեկտրական «Աուդի» մակնիշի ավտոմեքենան, քանի որ վկայի կարգավիճակ ունեցող Մկոյանը լքել է երկիրը, այս պահին Միացյալ նահանգներում է, իսկ առանց մասնագետի հնարավոր չէ բացել ավտոմեքենայի դռները: Հարազատները նշում են, որ նախաքննական մարմինները ժամանակ են ձգում, որ անցնի վաղեմության ժամկետը և մեղավորները չպատժվեն։

Անդրանիկ Մկոյանի բարեկամները տուժողի ծնողներին առաջարկել են 5 մլն դրամ՝ չբողոքելու դիմաց:

Նշենք, որ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ 2023թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում միմյանց են բախվել «Աուդի» մակնիշի ավտոմեքենան և Ռոման Մանուկյանի մոտոցիկլետը: Ռոման Մանուկյանը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է: Սակայն քույրը՝ Անի Վարդանյանը, ասում է, որ եղբայրը տեղում է մահացել, հիվանդանոցում մահն է արձանագրվել: Վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել:

Մանրամասները`տեսանյութում

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ