Ներքին 2 տարի առաջ - 14:09 09-01-2024

2024թ. դեղերի շրջանառության վերահսկումը կուժեղանա. պաշտոնյա

2024թ. դեղերի շրջանառության վերահսկողությունը կուժեղանա։ Այս մասին հունվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը։

Նա պարզաբանել է, որ եթե դեղերի շրջանառության վերահսկման ոլորտում 2023թ. իրականացվել է 172 ստուգում ավելի քան 5 000 լիցենզավորված ընկերություններում, ապա 2024թ. նախատեսվում է իրականացնել 200 ստուգումից ոչ պակաս։

Նրա խոսքով՝ 2023թ. բացահայտված խախտումներն առողջապահության ոլորտում հիմնականում վերաբերել են դեղերի շրջանառությանը, ներմուծմանը եւ դեղերի իրացմանը, չգրանցված դեղերի ներմուծմանը, լիցենզիայի պահանջների կատարմանը բժշկական ծառայություններ ցուցաբերելիս, բուժաշխատողների հավաստագրերի բացակայությանը։

«2023թ. ստուգումների արդյունքներով՝ առողջապահության ոլորտում տնտեսվարող սուբյեկտներից մեկը տուգանվել է 850 մլն դրամով»,- նշել է Սարգսյանը։

Նա քաղաքացիներին կոչ է արել օրենքի խախտումներ հայտնաբերելու դեպքում, այդ թվում դեղերի պիտանիության ժամկետի հետ կապված, զանգահարել թեժ գիծ (81 07), ցանկալի է՝ դեղերը դեղատնից դուրս չհանելով։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին