Ներքին 2 տարի առաջ - 21:39 29-12-2023

Իշխանությունները փորձում են «խաղաղության» անվան տակ ՀՀ մի շարք բնակավայրերի խաղաղ հանձնումն իրականացնել

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Հայաստանի իշխանությունն իր տարբեր բնակավայրեր առևտրի առարկա է դարձրել, հայտնի 8 գյուղերը՝ վկա:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ այս ամենը տեղի է ունենում Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումների համատեքստում:

Ադրբեջանը խոսում է Հայաստանից ակնկալվող տարածքային զիջումների մասին և կտրականապես մերժում նույնիսկ 2021-22 թթ․ ընթացքում ՀՀ-ից օկուպացված տարածքներից իր զորքերը դուրս բերելու հարցը:

Դեռ չեմ խոսում այն տարածքների մասին, որոնք նրա վերահսկողության տակ են անցել 90-ականների սկզբին:

Թե ինչի է «ծովը չտեսած` բոբիկացել» իշխանությունը, կարելի է հասկանալ նրա` 2018-2023 թվականների քաղաքական վարքագծից, որի պայմաններում Արցախը հանձնեցին, ՀՀ ինքնիշխան տարածքներն անցան Ադրբեջանի վերահսկողության տակ, հազարավոր մարդիկ զոհվեցին, իսկ հիմա էլ փորձում են «խաղաղության» անվան տակ ՀՀ մի շարք բնակավայրերի խաղաղ հանձնումն իրականացնել»,- գրել է պատգամավորը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ