Ներքին 2 տարի առաջ - 12:24 28-12-2023

Արցախի  իշխանության ապիկար կառավարման շնորհիվ  ունեցանք զրոյացված բյուջե. պատգամավոր

Օրեր շարունակ մեդիադաշտում քննարկվում ու շահարկվում է ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին իր հրամանագրի չեղարկելու մասին։ Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հետ։

«Եթե որևէ մեկը կշահարկի այդ հրամանագիրը որպես Արցախի լուծարման փաստաթուղթ, ուղղակի կամ անուղղակի կհանդիսանա Ադրբեջանի լրտեսը ՀՀ քաղաքական դաշտում»,- Oragir.News-ի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել Դավիթ Գալստյանը։

Գալստյանի խոսքով՝ փաստաթուղթը, որն այսօր շահարկվում է քաղաքական դաշտում, որևէ իրավական հիմք չունի, քանի որ գործող նորմատիվ իրավական ակտերով՝ այդ հրամանագիրն ուժ կունենար, եթե հրապարակվեր։

«Քանի որ չկա պաշտոնական հրապարակում, հետևաբար, նման փաստաթուղթ ևս չկա»,- ասում է պատգամավորը։ Այդ դեպքում, ինչու՞ լուծարեցին ԱՀ կառույցները՝ հարցին, Գալստյանն ասում է՝ հիմնարկների լուծարման հիմնական պատճառը այն է, որ Արցախը տարածքային կորուստներ է ունեցել և այսօր բյուջե չի ձևավորում։

«ԱԺ պատգամավորները, կառավարությունը, բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների պատասխանատուները, այդ թվում՝ մենք, անկախ ամեն ինչից, պատրաստ ենք հասարակական հիմունքերով՝ առանց վարձատրության, կատարել մեր պարտականությունները, որոնք և կատարում ենք»,- հավաստիացնում է Գալստյանը։

Իսկ ու՞ր կորավ Արցախի հաստատված բյուջեն՝ հարցին, պատգամավորն ունի հստակ պատասխան. «Մենք այն առաջամարտիկներն էինք, որ միշտ նշում էինք, որ այս բյուջեն նպատակային չի ծախսվում, շատ ու շատ խնդիրների մասին չի բարձրաձայնվում, որպեսզի թոզ փչվի հանրության աչքերին։ Այսօր, ցավոք, այն ժամանակվա և ներկայիս գործադիր իշխանության ապիկար կառավարման շնորհիվ ունեցանք այս զրոյացված բյուջեն»,- պարզաբանում է Դավիթ Գալստյանը։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ