Ներքին 2 տարի առաջ - 17:20 21-12-2023

Մետաքսե Հակոբյանը չի համալրելու «Աջակցություն Արցախահայությանը» ՀԿ-ի շարքերը, նոր ՀԿ է հիմնելու

Արցախի տեղեկատվական շտաբից օրեր առաջ հայտնեցին, որ ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը դեկտեմբերի 19-ին այցելել է «Աջակցություն Արցախահայությանը» հասարակական կազմակերպության գրասենյակ, ծանոթացել վերջինիս գործունեությանը։ Նախագահն ընդգծել է բռնի տեղահանված ու սոցիալական ծանր իրավիճակում հայտնված ընտանիքներին մշտական ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը և ողջունել նախաձեռնությանը միացած անհատների, կազմակերպությունների մասնակցությունը:

ԱՀ ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը Oragir.News-ի հետ զրույցում հաստատեց, որ ԱՀ ԱԺ պատգամավորները համալրելու են «Աջակցություն Արցախահայությանը» ՀԿ շարքերն ու զբաղվեն հասարակական գործունեությամբ ։

Այսօր Oragir.News-ի հետ կապ է հաստատել ԱՀ ԱԺ պատգամավորներից Մետաքսե Հակոբյանը, ով իր խոսքում ոչ միայն հերքել է իր և իր խմբակցության մանակցությունը, այլև նշել, որ առաջին անգամ է լսում այդ մասին։

«Առաջինն անգամ եմ լսում «Աջակցություն Արցախահայությանը» ՀԿ մասին, նույնիսկ չգիտեմ, թե ովքեր են հիմնադիրները»,- ասել է Մետաքսե Հակոբյանը, ում կարծիքով տեղին չէ բոլորի անունից նման հայտարարություն անելը։

«Եթե ԱՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնակատարը սատարում է կամ որևէ գործունեություն ծավալում, ապա ճիշտ կլիներ՝ իր խմբակցության անունից դա աներ»,- ասում է պատգամավորը և հավելում, որ ինքն ու իր խմբակցության անդամները բռնի տեղահանությունից հետո ոչ միայն բազմաթիվ մարդկանց են սատարել, այլև՝ պատրաստվում են հիմնել ՀԿ, որի վերաբերյալ առաջիկա օրերին հանդես կգան մամուլի ասուլիսով։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին