Ներքին 2 տարի առաջ - 11:47 10-12-2023

Քննարկում՝ «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» թեմայով

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել Ազդարարման համակարգի վերաբերյալ հաղորդակցման գործողությունների համապետական իրազեկման ծրագրի շրջանակներում իրականացվող «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» թեմայով միջոցառմանը:

Միջոցառման ընթացքում համապարփակ ներկայացվել է ազդարարման համակարգի կատարելագործմանն ուղղված աշխատանքները, արդյունքները, ազդարարման համակարգի վերաբերյալ հանրության իրավամտածողության փոփոխմանն ու իրազեկման բարձրացմանն ուղղված գործողությունները:

Կարեն Կարապետյանը նշել է, որ ազդարարման համակարգին ուղղված օրենսդրական կառուցակարգերը գործում են 2018 թվականից, անդրադարձել է «Ազդարարման համակարգի մասին» օրենքի առկա կարգավորումներին, ազդարարման հիմնական տեսակներին, ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակին և այլն։

Արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ ազդարարման համակարգի հետագա կատարելագործումը հանդիսանում է Կառավարության կողմից վարվող հակակոռուպցիոն քաղաքականության կարևոր և անկյունաքարային բաղադրիչներից մեկը։ Այդ նպատակով ազդարարման համակարգի կատարելագործման ուղղությամբ նախատեսվել են համապատասխան միջոցառումներ 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ և դրա իրականացման գործողությունների ծրագրում։

Կարեն Կարապետյանը հույս է հայտնել, որ Կառավարության և քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերը նպաստելու են ոչ միայն ազդարարման համակարգի կայացմանն, այլ նաև կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանն ընդհանուր առմամբ։

Նրա խոսքով՝ Կառավարությունն ակնկալում է, որ հասարակությունը պետք է դրսևորի պրոակտիվ մոտեցում այս գործընթացին, ինչն ազդարարման համակարգի կայացման ամենակարևոր գրավականներից մեկն է:

Այս նպատակներին հասնելու համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է նոյեմբերի 29-ին նախարարության և ոլորտային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև կնքված համագործակցության հուշագիրը, որին զուգահեռ տրվել է Ազդարարման համակարգի վերաբերյալ 2023 թվականի հաղորդակցման գործողությունների համապետական իրազեկման ծրագրի մեկնարկը։
Կարեն Կարապետյանը միջոցառման ընթացքում մասնակցել է նաև մրցանակների և հավաստագրերի հանձման արարողությանը. կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ կազմակերպվել է «Պատկերի՛ր ճշմարտությունը» խորագրով նկարչական և «Պատմի՛ր ճշմարտությունը» խորագրով շարադրությունների արդյունքների ամփոփում:

Ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի հետ համագործակցությամբ, Եվրոպական միության և «Բաց կառավարման գործընկերություն․ Եվրոպա» հիմնադրամի օժանդակությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար

Ձեզ գուցե հետաքրքրի