Ներքին 2 տարի առաջ - 17:26 26-11-2023

Ինչպես կարող էինք թողնել մեր սուրբ Արցախը. կամավորականի կնոջ պատմությունը

Բաբայանների ընտանիքը դեռ 2000-ականներին է վերաբնակեցվել Արցախում, ընտանիքում երկու սերունդ մարտնչել են հանուն հայրենիքի. Արցախյան առաջին պատերազմում հայրն է մասնակցել, իսկ արդեն Արցախյան 44-օրյա պատերազմում՝ Վահագն և Վանիկ Բաբայան եղբայրները։

Վանիկը պատերազմի լուրն իմանալուն պես կամավորագրվել է և մեկնել ռազմաճակատ։ Վանիկի աննահանջ պայքարն ավարտվել է նոյեմբերի 9-ին, նա զոհվել է եռակողմ հայտարարությունը ստորագրելուց 2 ժամ առաջ։

«Վանիկը պատերազմի առաջին օրվանից կամավորագրվել էր։ Ես նորմալ վերաբերվեցի ամուսնուս որոշմանը, ուրախ էի Վանիկի լավատեսությամբ, և էդ օրերին կարելի է ասել, որ հանգիստ էի իր համար, երբեք չեմ մտածել, որ Վանիկի հետ կարող է վատ բան պատահել»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված կամավորական Վանիկ Բաբայանի կինը՝ Արփինե Բալայանը։



Վանիկ Բաբայանը ծնվել է 1988թ. Սյունիքի մարզի Տեղ գյուղում։

«Ուրախ էր մեր կյանքը, ապրում էինք մեր կյանքով ու ոչ մեկին չէինք խանգարում։ Մեր կյանքը երեք տարի առաջ փոխվեց, ես հիմա ապրում եմ իմ երկու գանձերով՝ Վահանովս և Արեգովս. իրենք ամուսնուս թողած գանձերն են ինձ»,-պատմում է կամավորականի կինը։

Արփինեն ամուսնու մասին պատմելիս ասում է՝ առաջին հերթին շատ բարի էր, մարդկային, բոլորին հասնող, լավատես, շատ մեծ ու մաքուր սիրտ ուներ։

«Վանիկը Բերձորում էր՝ Լիսագորում, և ամեն օր խոսում էինք, միշտ ասում էր, որ ամեն ինչ լավ է լինելու։ Նոյեմբերի 9-ին մենք առավոտից մինչև իր զոհվելը խոսում էինք, էդ օրը երկուսս էլ շատ ուրախ էինք… Մինչև հիմա չեմ կարող հավատալ։ Ինձ հիմա ավելի շատ տանջում է այն միտքը, ինչպես կարող էինք թողնել արյունով պահած Արցախը, մեր սուրբ Արցախը, որի համար երեք սերունդ է կռվել»,- եզրափակում է Արցախյան պատերազմում զոհված կամավորական Վանիկ Բաբայանի կինը՝ Արփինե Բալայանը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան