Ներքին 2 տարի առաջ - 17:20 24-11-2023

Իսրայելը հայտում է Ալ-Շիֆա հիվանդանոցի տակ գտնվող ՀԱՄԱՍ-ի թունելների ոչնչացման մասին

Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության հաղորդմամբ՝ Գազայի հատվածի «Ալ Շիֆա» հիվանդանոցի տարածքում իսրայելական ուժերը ոչնչացրել են ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության ստորգետնյա թունելների և հանքերի համալիրը:

Ինչպես փոխանցում է BBC-ն, իսրայելական կողմը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները հիվանդանոցի տարածքն օգտագործում են իրենց նպատակների համար։ Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Ալ -Շիֆա» հիվանդանոցի ներսում կային նեղ անցուղիներ, ինչպես նաև մի շարք տարածքներ, այդ թվում ՝ մահճակալներով սենյակ, զուգարան և փոքրիկ խոհանոց։ Նշվում է, որ այդ թունելն անցել է հիվանդանոցի տակով 10 մետր խորության վրա և ունեցել է 55 մետր երկարություն։

The Jerusalem Post թերթը հայտնել էր Իսրայելի պաշտպանության բանակի կողմից «Ալ Շիֆա» հիվանդանոցի տնօրեն Մուհամմադ Աբու Սալմիայի և նրա մի քանի աշխատակիցների ձերբակալության մասին, որոնց կասկածում են ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ համագործակցության մեջ: ԱՄՆ-ն հաստատել է տեղեկություններն այն մասին, որ ՀԱՄԱՍ-ի զինյալները «Ալ Շիֆա» հիվանդանոցն օգտագործում են որպես իրենց հրամանատարական կետ։ Իր հերթին, ՀԱՄԱՍ-ը հերքում է այդ մեղադրանքները:

Նոյեմբերի 24-ին ժամը 6:00-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ուժի մեջ է մտել կրակի ժամանակավոր դադարեցման մասին պայմանավորվածությունը, որը կնքվել էր Գազայի հատվածում ահաբեկիչների կողմից պահվող պատանդների մի մասի ազատ արձակմանը հասնելու նպատակով: Այս ընթացքում պետք է ազատ արձակվեն 50 իսրայելցի պատանդներ և իսրայելական բանտերի 150 պաղեստինցի բանտարկյալներ՝ կանայք և անչափահասներ: Քաթարի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության ձեռքում գտնվող առաջին 13 պատանդները ազատ կարձակվեն Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ին:

Նոյեմբերի 24-ին Իսրայելը հրապարակել է պաշտպանական բանակի ներկայացուցիչ Ավիջ Ադրայի ուղերձը, ով ասել է․ «Պատերազմը դեռ չի ավարտվել։ Մարդասիրական դադարը սահմանվել է մի որոշ ժամանակ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար