Արտաքին 2 տարի առաջ - 16:52 23-11-2023

Հայաստանն ու Ադրբեջանն այլևս միջնորդների կարիք չունեն․ Մեթյու Բրայզա

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այլևս միջնորդների կարիք չունեն: Այս մասին Բրայզան ասել է ադրբեջանական Ազերթաջ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Բրայզան նշել է, որ երկու երկրներն էլ ներգրավված են միջնորդական գործընթացում շուրջ 30 տարի և այժմ հասել են մի մակարդակի, երբ առաջնորդներն արդեն հայտարարել են, որ ցանկանում են խաղաղություն, և որ համաձայնության են եկել 5 հիմնարար սկզբունքների շուրջ, այդ թվում՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը։

Նրա խոսքով, այս գործընթացին «միակ խոչընդոտը եղել է Արցախում տեղի իշանությունների և հայկական զինված ուժերի ներկայությունը, սակայն այդ խնդիրն արդեն վերացվել է, և երկու երկրների ղեկավարների համար որևէ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի վերաբերյալ համաձայնության գալու համար:

Բրայզան կարծում է, որ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումն այժմ ավելի իրատեսական է, քան երբևէ։

«Մինչև վերջին մի քանի ամիսը ես որևէ հայտարարություն չէի անում այն մասին, որ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության հասնելն այդքան իրատեսական է։ Հիմա ավելի հավանական է թվում։ Միակ բանը, որ կարող է կասեցնել այս գործընթացը, այն է, եթե Նիկոլ Փաշինյանի հակառակորդ արմատական ազգայնականները, ինչպես նաև գործընթացին դեմ ԱՄՆ-ի սփյուռքի ներկայացուցիչները դիմեն քաղաքական սաբոտաժի»,- ասել է նա՝ հավելելով, որ խաղաղության. պայմանագիրը մեծ նշանակություն ունի տարածաշրջանային զարգացման համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար