Արտաքին 2 տարի առաջ - 17:10 22-11-2023

Երբ Ադրբեջանը ներթափանցեց ՀՀ-ի խորքը ՀԱՊԿ-ը պետք է անհապաղ արձագանքեր․ Փաշինյանն օգտվեց դրանից․ Զատուլին

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ երբ 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանը ներթափանցեց Հայաստանի խորքը, ՀԱՊԿ-ը պետք է անհապաղ արձագանքեր, սակայն դա տեղի չունեցավ։ Այս մասին Զատուլինն ասել է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում:

Ռուս պատգամավորի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանն օգտվեց այդ իրավիճակից․

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա ՀԱՊԿ-ը նույնպես սխալ վարվեց 2022 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը սկսեց խորանալ դեպի Հայաստանի խորքը։ Դա իսկապես տեղի է ունեցել։ Պետք էր անհապաղ արձագանքել, առնվազն կոչ անել, հրապարակային հայտարարել և այլն։ Սկսեցինք արձագանքելու ուշացումներ ունենալ։ Ու սրանից օգտվեց Փաշինյանը։ Նա շատ ճարպիկ մանիպուլյացիա է անում, նա մանիպուլյատոր է։ Սա միակ բանն է, որ նա գիտի, թե ինչպես անել և անում է դա։

Եվ պետք է ասել, որ Ռուսաստանի նկատմամբ վստահության մակարդակը, իհարկե, նվազում է հենց Հայաստանում՝ կապված այն բանի հետ, որ առավոտից երեկո նրանց ուղեղները լվանում են համացանցում, հեռուստատեսությամբ և այլն։ Եվ մենք պետք է պայքարենք դրա դեմ», - ասել է Զատուլինը:

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
08:20 Ստուգել են անգամ Սամվել Կարապետյանի տան «լուկն ու պադվալը»․ «Ժողովուրդ»
08:48 Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար․ «Հրապարակ»