Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 09:15 22-11-2023

Էս պետության համար մարդն արժեք չէ. վթարային շենքի բնակիչ և վիրավորում ստացած զինծառայողի կին

20-ամյա Սյուզաննա Կարապետյանը 2 անչափահաս երեխաների հետ ապրում է Գյումրիի նախկին պրոֆիլակտորիայի՝ վթարային դարձած շենքում, որտեղ 3 ընտանիք է ապրում։ Շենքում բացակայում են տարրական կոմունալ պայմանները, ջուրը դրսից դույլերով են հավաքում։

Սյուզաննան ասում է՝ միայն լույս ունենք, էն էլ օրվա մեջ մի քանի անգամ անջատում-միացնում են։

Oragir.News-ի հետ զրույցում երիտասարդ կինը պատմում է.

«Ամուսինս 44-օրյա պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող էր, Օմարի լեռներում է կռվել, այնտեղից էլ գլխուղեղը վնասած հետ է եկել, ծառայությանը ոչ պիտանիի գրքույք են տվել։ Ամուսինս հրադադարից հետո է վիրավորվել։ Մեզ ասում են՝ դա կռվից հետո է եղել, անզգուշության հետևանք։

Մի խոսքով, էս պետության համար մարդը արժեք չէ, մարդիկ ուշադրությունից դուրս են մնացել»,- ասում է Սյուզաննա Կարապետյանը։

Սյուզաննան ասում է՝ դժվարություններով և փորձություններով կյանք են ապրում, ամուսինը առողջական խնդիրներ ունի, որը վնասվածքի հետևանք է, բայց երիտասարդ կինն ասում է՝ ամենադժվարը հաղթահարել են։

Մանրամասները՝տեսանյութում