Արտաքին 2 տարի առաջ - 10:30 21-11-2023

Զելենսկու խորհրդականը կարծում է, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Հայաստանը կհաղթահարի իր շուրջ առաջացած շատ դժվարությունները, գլխավորն այն է, որ հայերը, որտեղ էլ որ լինեն, անկեղծորեն հավատան իրենց երկրին։ Այս մասին Պոդոլյակն ասել է AnalitikaUA-ին տված հարցազրույցում։

Պատասխանելով Բալթյան-Սևծովյան պաշտպանական դաշինքին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ Պոդոլյակը հույս է հայտնել, որ դաշինքի դռները բաց կլինեն: Քաղաքական գործչի խոսքով ՝ պետք է փնտրել իրավական և լոգիստիկ բանաձևեր։

«Հայ քաղաքական գործիչները պետք է երկխոսություն վարեն», - նշել է նա:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականի կարծիքով՝ Հայաստանը ճիշտ ուղու վրա է։

«Ռազմավարությունը, որը ես հիմա հստակ տեսնում եմ Հայաստանի դիրքորոշման մեջ, ինտենսիվ երկխոսությունն է ՆԱՏՕ-ի երկրների՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ, որոնց հետ միշտ երկխոսությունը պատմականորեն լավ է եղել»,- ասել է Պոդոլյակը։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
08:20 Ստուգել են անգամ Սամվել Կարապետյանի տան «լուկն ու պադվալը»․ «Ժողովուրդ»